Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների այց է նախատեսվում ռազմարդյունաբերական ոլորտի տարբեր ձեռնարկություններ: Այս մասին այսօր ԱԺ-ում  ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն  արձագանքելով ռազմարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:

«Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարն ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել են մեր ընդդիմադիր և իշխանական գործընկերների մասնակցությամբ այց կազմակերպել մեր ռազմարդյունաբերական ոլորտի տարբեր ձեռնարկություններ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: 

Քոչարյանն առաջարկեց, որ Թադևոս Ավետիսյանը նույնպես մասնակցի այդ այցերին: 

Քոչարյանը նշեց, որ  ոլորտում կան ընթացքի մեջ գտնվող հաջող նախաձեռնություններ և հաջողված նախագծեր: 

 

226