Սպերցյանը պատմական նվաճման է հասել Հայաստանի հավաքականի կազմում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրի Լատվիայի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլը նրա համար 6-րդն էր հավաքականի կազմում։
Այս գոլի շնորհիվ Սպերցյանը պատմական արդյունք գրանցեց մեր ընտրանու կազմում՝ ընդգրկվելով Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում։
Նշենք, որ Էդուարդը իր 6 գոլերից 2-ը հեղինակել է հենց լատվիացիների դեմ խաղերում։
Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային՝ 1:2 հաշվով:
18 Նոյեմբեր, 2024 14:35
506