Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնել էինք՝ Երևանի ավագանու այսօրվա հերթական նիստում քննարկվում է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված առավելությունները սահմանող նախագիծ։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պատասխանելով «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանին՝ ասաց, որ նրանց կողմից ներկայացված նախագիծը պոպուլիստական է, որով ընդդիմադիր ուժն առաջարկում էր անվճար դարձնել տրանսպորտը թոշակառուների համար․ «Ձեր նախագիծը ոչ միայն պոպուլիստական էր, այլեւ պարզ թվաբանության հետ խնդիրներ ունեցող էր, ինչը ավելի վատ է ու քաղաքականությունից դուրս է։ Իսկ դուք նախագիծը, որը հիմա քննարկում ենք՝ կարդացե՞լ եք, եթե կարդացած լինեիք՝ կտեսնեիք, որ մինչեւ 7 տարեկան երեխաների մասով այս նախագծի մեջ նշում չկա, զինվորականների մասով նույնպես, որովհետեւ դա նախատեսվում է այլ իրավական ակտերով»,- ասաց նա։

Գրիգորյանը շեշտեց՝ մենք առհասարակ մեր հանրության վրա լավություն ծախելու կամ չծախելու տրամաբանությամբ չենք առաջնորդվում։

273