Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ձեռքսեղմումը մեծ աղմուկ է բարձրացրել ԶԼՄ-ներում, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Լեմուանը։ 

Նրա խոսքով, ձեռքսեղմումը դարձել է բազմաթիվ մեկնաբանությունների թեմա, սակայն պետությունների միջև կանոնավոր երկխոսություն չկա։

Լեմուանը հավելել է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև առկա շփումները «քաոսային» են։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մակրոնի ցանկությունը՝ ձեռքսեղմումով ողջունելու Լավրովին G20-ի գագաթնաժողովում, «երկու աթոռի քաղաքականության» դրսեւորում է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը Ռիո դե Ժանեյրոյում «Քսանյակի»  գագաթնաժողովում, սեղմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ձեռքը՝ նախքան հանդիպման մասնակիցների համատեղ լուսանկարը։ 

491