Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական ​​գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։

«Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում ներդրումների միջոցով:
Եվ երկրորդը՝ գիտական ​​հետազոտությունների միջոցով։ Մենք Արկտիկայում նրանց ներկայության զգալի աճ ենք տեսնում, և սա միայն գիտական ​​հետազոտություն չէ: Նրանք քարտեզագրում են ծովի հատակը, հավաքում են հետախուզություն»,- ասել է ՊՆ նախարարը։

Բացի այդ, Բլերը նշել է Արկտիկայի զարգացման հարցում Կանադայի՝ Ռուսաստանից հետ մնալը:

«Ռուսաստանն ունի 17 խորջրյա նավահանգիստ Սառուցյալ օվկիանոսում, Կանադան ընհանրապես չունի, և, հետևաբար, մենք պետք է ավելի լավ աշխատենք», – նշել է նախարարը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի զգալի սառցահատների նավատորմի վրա։ Այս կապակցությամբ Բլերն ասել է, որ հաջորդ շաբաթ Կանադան արձակելու է Արկտիկայի դասի իր վեցերորդ նավը, որը կարող է գործել Արկտիկայի «խորը սառույցի» պայմաններում։

466