Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը հաստատել է այն, որ երկիրը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին։

Նա ասել է, որ Նիկոսիան արդեն բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ՝ քննարկելով դաշինքին միանալու հնարավոր ուղիները։ Այս հայտարարությունն արվել է SkillsCyprus 2024 ազգային մրցույթի բացման արարողությունից առաջ։

Լրագրողների այն հարցին, թե ինչ ծրագրեր կան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, Խրիստոդուլիդեսը միանշանակ պատասխանել է.
«Այն փաստը, որ Կիպրոսի Հանրապետությունը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ թուրքական առարկությունների պատճառով, սահմանափակում է Ազգային գվարդիան արդիականացնելու և ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունը։ Մենք չենք ցանկանում բաց թողնել այս հնարավորությունները։ Այդ իսկ պատճառով մենք ԱՄՆ-ի հետ քննարկում ենք ՆԱՏՕ-ին ինտեգրվելու երեք մակարդակ, որը Կիպրոսին թույլ կտա օգտվել դաշինքի առավելություններից։ Երբ ամեն ինչ պատրաստ լինի, Կիպրոսը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է նա։

280