Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը տեղի ունեցավ միջոցառում՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդության ամրապնդմանը և հասարակության մեջ նրանց ներառմանը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «Ագաթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումը ներկայացրեց բազմազան ծրագիր, որը ընդգծեց հաշմանդամություն ունեցող մարդկանց տաղանդները, ներուժը և մարտահրավերները:
Միջոցառումը մեկնարկեց Գյումրու մտորումների թատրոնի «Ստվերներից այն կողմ» ներկայացման պրեմիերայով։ Ներկայացումը լույս է սփռում հաշմանդամություն ունեցող կանանց հաճախ անտեսված փորձառությունների վրա:
«Առաջնորդությունը և ներառականությունը սկսվում են մեզանից» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը ցուցադրում էր հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքբերումներն ու ձգտումները: Ցուցահանդեսը նպատակ ուներ ոգեշնչել և ցույց տալ, որ հաշմանդամությունը հաջողության խոչընդոտ չէ:
Տեղի ունեցավ նաև ԶԼՄ-ների կողմից հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ լուսաբանումների մրցույթի ամփոփումը՝ ընդգծելով ճշգրիտ և զգայուն լրատվական նյութերի կարևորությունը:
Միջոցառմանը ներկա էին պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց հանձնառությունը հայտնեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և բարեկեցության խթանման աշխատանքներին նպաստելու աշխատանքներում։