Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ փոխնախագահ Արշակ Հակոբյանը ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մի քանիսի ելույթներին. «Ասում են՝ ով որ առաջ հաղթում էր տենդերները, հիմա էլ է հաղթում տենդերները, ով որ մեզ չէր թողնում տենդերներին մասնակցեինք,  գալիս էին էդ հանձնաժողովներում իրենց հարցերը լուծում էին, ով որ հետները պիտի մասնակցեին, վախացնում էին, որոշներին կաշառում էին։ Դրանք նորից հաղթում են, ովքե՞ր են դրանք, մեծ բիզնեսները, ինչպե՞ս են առաջացել մենաշնորհները, պետական, ասենք, Քոչարյանի խնամի լինելու և այլոց թեթև ձեռքով»:

Արշակյանը նշեց, որ իրենք խնդիր չունեն խոչընդոտներ կառուցելու կամ արհեստական կանաչ լույսեր վառելու. «Մենք խնդիր ունենք ապօրինի գույքի բռնագանձման օրենքը ճշգրիտ և ամբողջ ծավալով կիրառելու հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

254