Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այցելել է ԱՄՆ և հանդիպել նրա հետ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում։ Հանդիպմանը մասնակցել է նաև ձեռնարկատեր Իլոն Մասկը։

«Մի օր Մար-ա-Լագոյում Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հետ»,- գրել է Հունգարիայի կառավարության ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում: Իր հերթին, Հունգարիայի արտգործնախարար Սիջյարտոն ասել է, որ Վալցը նույնպես մասնակցել է զրույցին, և «զրույցը երկար է եղել»։

Հրապարակումներն ուղեկցվել են մի քանի լուսանկարներով Թրամփի Ֆլորիդայի կալվածքում կայացած հանդիպումից, որին Մասկը մասնակցել է իր փոքր որդու հետ։ Լուսանկարներից մեկը մակագրված է՝ «Ամերիկա. ապագան եկել է»:

252