Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 05։24-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ քաղաքի նախկին կինոյի տան շենքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:13-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է չգործող շինության փայտե հատակը (մոտ 40 քմ):

178