![](https://araratnews.am/admin/images/1734432633.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ընթացքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարց բարձրացրեց այն մասին, որ փոփոխությամբ տարածքային պաշտպանության ուժերի ծառայող կարող է դառնալ տվյալ համայնքում հաշվառված քաղաքացին, բայց պատգամավորը նշեց, որ ՀՀ-ում բնակչությունը համաչափ չէ սփռված։
Գաբրիելյանը փոխնախարար Արման Սարգսյանին առաջարկեց հաշվառումը ֆիքսել, բայց ինչ-որ փոփոխություն անել օրենքի նախագծում, որովհետեւ այդպիսով չի ստացվի մարզի բնակչությամբ ապահովել այդ ուժերի համալրումը։
Արման Սագսյանը նշեց, որ Գաբրիելյանը եթե համոզիչ փաստարկներ բերի՝ հնարավոր է մտածել դրա շուրջ, ինչին ի պատասխան՝ Գաբրիելյանն ասաց, որ չի կարծում, թե պետք է ինքը ապացուցի, որ ՀՀ բնակչությունն անհամաչափ է բաշխված։