Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք ունենք նման մոտեցում, որ  մեր նիստերի մասին հաղորդագրությունները տալիս ենք նիստերի ավարտին՝ քննարկված հարցերի մասին, ի դեպ Հայաստանում միակ քաղաքական կուսակցությունն ենք, որը իր ղեկավար մարմնի նիստերի մասին մամուլի հաղորդագրություն է տալիս ամեն անգամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ի այսօրվա նիստում քննարկվելու է Հակոբ Ասլանյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը:

«Նիստի հետ կապված բոլոր տեղեկությունները, որոնք ենթակա են հրապարակայնացման, մամուլի հաղորդագրության տեսքով կհայտնվեն մեր կուսակցության պաշտոնական ռեսուրսներով»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ երկար տարիներ հետևել է, թե ինչպես են ընդդիմադիր լրատվամիջոցները, յուրաքանչյուր ԱԺ նիստից հետո, փորձում առավելագույնը ստանալ Հովիկ Աղազարյանի հարցազրույցներից, Հակոբ Ասլանյանից, փորձելով հնարավորին սկանդալային վերնագիր տալ ու դրանով հարվածել ՔՊ-ին:

Անդրադառնալով նրան, որ Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, թե մի բան կա, որ գիտեն միայն ինքն ու Վահագն Ալեքսանյանը, և եթե վերջինս շարունակի նույն ձևով, ինքը կարող է դա հրապարակել, Ալեքսանյանը պատասխանեց. «Իմ մասին ով, երբ, ոնց, ինչ ուզում է իմանա, թող հրապարակի, նույնիսկ ՀՀ ցանկացած քաղաքացի»:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

457