Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախորդ գիշեր մի շարք մարզերում ուժեղ քամի է արձանագրվել: Ի՞նչ վիճակ է, վնասները շոշափելի՞ են: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստին հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն արձագանքեց՝ 7 ահազանգ է եղել Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերից:

Ըստ նախարարի՝ վնասները շոշափելի չեն այս պահի դրությամբ, բայց արդեն իսկ կա հանձնարարական փրկարարական ստորաբաժանումներին: Նաև օրվա ընթացքում մարզպետարաններից կլինի լրացուցիչ տեղեկատվություն, որից հետո վնասներն ամփոփ կգույքագրվեն:

«Որպես կանոն՝ քամու ուժգնացումների դեպքում ունենում ենք տանիքների հետ կապված խնդիր, ծառերի հետ կապված, նաև՝ տրանսպորտային միջոցների: Բայց այս պահին ամեն դեպքում խոշոր որևէ վնաս չկա»,- ասաց նա և հավելեց, որ տուժածներ չկան:

298