ՏԿԵՆ-ում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները։
2024 թվականին պետական բյուջեից փաստացի համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար։
2025 թվականի համար ներկայացվել է 135 ամբողջական փաթեթ` 51.89 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 28.2 մլրդ դրամը պետական բյուջեի համաֆինանսավորումն է։
24 Դեկտեմբեր, 2024 14:24
341
ՏԿԵ նախարարն ու Արա Նաջարյանն անդրադարձել են Կապան - Գլենդել և Գյումրի - Գլենդել միջքաղաքային համագործակցություններին
17 Սեպտեմբեր, 2025 17:52
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին
16 Սեպտեմբեր, 2025 18:10
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դավիթ Խուդաթյանի հետ
16 Սեպտեմբեր, 2025 17:49