
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրթական համակարգը ինքնուրույն չպիտի որոշի կրթական ծրագրի բովանդակությունը և գործատուների ակտիվ ներգրավվածությունը ու ուղղորդումը, թե ինչպիսի հմտությունների ու գիտելիքի կարիք կա՝ շատ կարեւոր է, որ կրթական ծրագրերի վերափոխման ժամանակ հաշվի առնենք։ Այս մասին Կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Իրականում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում բոլոր ինստիտուցիոնալ մեխանզիմները նախատեսված են եւ գործատուների ներգրավվածությունը սկսած կրթական ծրագրերի բովանդակության մշակումից մինչեւ քոլեջների կառավարումը օրենսդրական ամրագրումները ունի։ Այստեղ ավելի շատ ունենք կոնկրետ աշխատանքի խնդիր՝ կոնկրետ ոլորտներում ապահովելու ավելի ակտիվ համագործակցություն»,- ասաց նա:
Անդրեասյանը նշեց, որ կրթության ռազմավարությամբ կարող են ՄԿՈՒ հաստատությունները նաեւ մասնավորին կառավարման հանձնել։ «Մենք արդեն նախադեպ ունենք։ Տավուշում ունենք իրավիճակ, երբ պետական քոլեջը վերափոխեցինք մասնավորի հետ համագործակցությամբ եւ տեսնում ենք, որ գյուղատնտեսության ոլորտում շատ կարեւոր մասնագիտություններ են ներդրվում»։
Նախարարը ցուցանիշներ ներկարացրեց. «Աայս պահի դրությամբ 45 հազար ուսանողներ ունենք քոլեջներում ու հատկապես արդյունաբերության, շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտներում են ակտիվ դիմում՝ ի շնորհիվ մեր կրթաթոշակային քաղաքականության»։