Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիական ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենը մահացել է 96 տարեկան հասակում, լրագրողներին հայտնել է նրա ընտանիքը։

Իր հակառակորդներից շատերի համար Լը Պենը ռազմատենչ այլատյաց էր, որի կատաղի քաղաքական արշավներն ուղղված էին ամբոխի ստոր բնազդներին:

2011 թվականին Լը Պենը կուսակցության ղեկավարումը փոխանցեց իր դստերը՝ Մարինին, իսկ 2015 թվականին նա դուրս եկավ «Ազգային ճակատից»։ 2018 թվականին կուսակցությունը անվանափոխվեց և կոչվեց «Ազգային միավորում»։

409