Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԵՊՀ ղեկավար կազմի, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների և ուսանողների հետ քննարկել է «Կրթվելը նորաձև է» գաղափարը, կրթվելը մեր հանրային առավել լայն միջավայրում նորաձև, ապա նորմա դարձնելու ճանապարհները։

«Արձանագրեցինք, որ այս նպատակի համար պետք է կիրառել ամբողջ գործիքակազմը, առօրյա կյանքում ամեն քայլափոխի նույնականացնել և ճանաչել տգիտությունը և բարձրաձայն ընդդիմանալ դրան, չվախենալ ու չամաչել «Չգիտեմ» բառն ասելուց և սովորել այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են, օրինակ, ուրախանալը կամ մեդիագրագիտությունը, կամ ընտանեկան բյուջեն վարելու ֆինանսական գրագիտությունը և այլն, և այլն։

Շնորհակալ եմ ինձ լսելու, գաղափարը հարստացնելու և արշավի ակտիվ մասնակից դառնալու պատրաստակամության համար»,- գրել է վարչապետի տիկինը:

Մանրամասները՝ ստորև:

634