

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ: Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ,- Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշական է, թե՛ միևնույն ժամանակ պարտավորեցնող, ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում տարված աշխատանքի համար և մեզ մաղթում հաջողություն այս փաստաթղթում նշված համագործակցության կյանքի կոչման ուղղությամբ»,- նշել է Միրզոյանը։
Նախարարն իր խոսքում նաև անդրադարձել է մեր տարածաշրջանին և նշել. «Մենք չենք խուսափել նաև մեր տարածաշրջանայնին հարցերը քննարկելուց, ներկայացրել եմ ՀՀ խաղաղության օրակարգը, երկխոսությունը մեր հարևանների հետ, Թուրքիայի, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը, նշել եմ նաև, որ համապատասխան կառուցողական վերաբերմունքի դեպքում կարող ենք մոտ ապագայում շոշափելի հաջողություններ ունենալ»։