Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղը դրեց Վլադիմիր Զելենսկիին և բացատրեց նրան, որ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության համաձայնագրին։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Fox News-ին տված հարցազրույցում։

«Նա [Թրամփը] գլխավոր բանակցողն է, ուստի նա տեղը դրեց Զելենսկիին և ասաց, որ ամերիկացիները լրջորեն են վերաբերվում երկարաժամկետ խաղաղության համաձայնագրին: Եվ մենք շատ-շատ գոհ ենք այն գործարքից, որն այսօր ձեռք բերեցինք ուկրաինացիների հետ: Եվ մենք հուսով ենք, որ դա կշարունակվի երկար և ընդմիշտ, դա նախագահ Թրամփի նպատակն է․ մենք հույս ունենք, որ կարող ենք հասնել այդ նպատակին»,- ասել է նա։

302