«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 12-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ծառայություն իրականացնելիս հիմնարկի պարսպի մոտ նկատել են քաղաքացու, որը ինչ-որ փաթեթ է ներնետել պարսպից ներս։
Ծառայողներն անմիջապես զննել են նշված հատվածը և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել պլաստմասսայե շշի մեջ սպունգով փաթեթավորված 3 բջջային հեռախոս, wi-fi սարք և լիցքավորման լար։
Ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից։
12 Մարտ, 2025 15:06
758
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02 Հոկտեմբեր, 2026 18:48
«Արթիկ» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի ծառայողը ձերբակալվել է
14 Սեպտեմբեր, 2026 19:48
ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ
25 Մայիս, 2026 10:23
Ներդնում ենք տեսահսկողական համակարգ․ Գալյանը՝ ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին (տեսանյութ)
03 Նոյեմբեր, 2026 12:36
«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով․ լուսանկար
05 Հոկտեմբեր, 2026 18:08
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են հեռախոսների փոխանցման փորձը
01 Հոկտեմբեր, 2026 20:37