Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից փետրվարի վերջին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում նրանց միջև տեղի ունեցած վեճի համար։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնել է Մերձավոր Արևելքում Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Fox News-ի եթերում։

«Զելենսկին նամակ է ուղարկել նախագահին. նա ներողություն է խնդրել Օվալաձեւ աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի համար։ Կարծում եմ, որ դա կարևոր քայլ էր․ շատ քննարկումներ են եղել մեր թիմերի միջև, ինչպես նաև ուկրաինացիների և եվրոպացիների միջև, որոնք նույնպես ներգրավված են այս քննարկման մեջ»,- ասել է Ուիտկոֆը՝ այն անվանելով «առաջընթաց»:

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի հայտարարությունից պարզ չէ, թե ինչ ներողության մասին է խոսքը, և արդյոք Զելենսկին Թրամփին որևէ ոչ հրապարակային ուղերձ է հղել։

291