Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի իշխանությունները ներողություն չեն խնդրի ԱՄՆ-ից Սպիտակ տանը Զելենսկու և Թրամփի վեճի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, փոխանցում է Araratnews.am-ը։

«[Զելենսկին] միանգամայն ճիշտ էր և՛ ձևով, և՛ բովանդակությամբ՝ փորձելով մեր ամերիկացի գործընկերներին փոխանցել առանցքային գաղափարը՝ առանց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ոչինչ չի արվի»,- ասել է նա։

«Ուստի մենք ներողություն չենք խնդրի ենթադրյալ սխալի համար, որը տեղի չի ունեցել»,- հավելել է Պոդոլյակը։

Նա նաև հրաժարվել է ընդունել, որ Զելենսկին նվաստացվել է Սպիտակ տանը և խոսակցությունն ինքնին անվանել է «շատ զգացմունքային քննարկում քաղաքական առաջնորդների միջև»: 

180