
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը կիրակի վաղ առավոտյան Սպիտակ տան մոտ զինված տղամարդու Է գնդակահարել ընդհարումից հետո: Այժմ նա գտնվում է տեղի հիվանդանոցում, ասվում է ծառայության հայտարարության մեջ:
Նախագահ Դոնալդ Թրամփն այդ ժամանակ Սպիտակ տանը չի եղել, նա հանգստյան օրերն անցկացնում է Ֆլորիդայում:
Գաղտնի ծառայության աշխատակիցները շաբաթ օրը տեղական իշխանություններից տեղեկատվություն են ստացել այն մասին, որ ինքնասպանության հակումներ ունեցող անձը, հնարավոր է, Ինդիանայից Վաշինգտոն է մեկնում, և այդ մարդու մեքենան հայտնաբերվել Է Սպիտակ տնից մի թաղամաս հեռավորության վրա, ասվում է հայտարարության մեջ:
Տղամարդը թափահարել է հրազենը, երբ սպաները մոտենում էին նրան, և Գաղտնի ծառայությունը, ըստ հաղորդագրության, կրակ է բացել:
Տղամարդը տեղափոխվել է տեղի հիվանդանոց, և նրա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:
Վաշինգտոնի մետրոպոլիտենի ոստիկանությունը, որը հետաքննում է միջադեպը, դեռ մեկնաբանություն չի արել: