Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գազայի հատվածում ավելի քան 2 միլիոն պաղեստինցի սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների խիստ կարիք ունի:

Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։

Նշվում է, որ պաղեստինյան անկլավում 2,3 միլիոն մարդ բախվում է սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի հետ, քանի որ Իսրայելի իշխանություններն արգելափակում են մարդասիրական օգնության բոլոր մատակարարումները տարածաշրջան:

Վերջին յոթ օրվա ընթացքում տները տաքացնելու և էլեկտրաէներգիայի գեներատորների շահագործման համար անհրաժեշտ վառելիքը Գազայի հատված չի հասցվել:

Հեռուստաալիքը նշում է, որ Գազայի հատվածի բնակիչները միջոցներ չունեն իրենց տները վերանորոգելու և ժամանակավոր կացարաններ կազմակերպելու համար և «փլատակների մեջ փնտրում են ցանկացած նյութ՝ ձմռան ամիսներին ապաստարաններ կառուցելու համար»։

229