Փրկարարներն արգելափակված ավտոմեքենա են դուրս բերել գետից

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 29-ին՝ ժամը 12։28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետի կիրճում՝ «Գոմերաձոր» կոչվող հատվածում, գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի չորս ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mitsubishi մակնիշի ավտոմեքենան։
29 Հուլիս, 2025 17:34
379