
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 8-ին՝ ժամը 22։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հուշարձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են ZIL մակնիշի բեռնատարը և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ZIL մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է մարտի 9-ին՝ ժամը 00։04-ին, մարվել՝ 00։30-ին։
Այրվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, ZIL մակնիշի բեռնատարի շարժիչի և սրահի հատվածը՝ մասամբ։
Փրկարարները Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկի դին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ZIL մակնիշի բեռնատարը և փակել գազի բալոնի փականը։