Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը, առաջարկել է պատժամիջոցներ կիրառել «ուկրաինացի 10 խոշորագույն օլիգարխների» նկատմամբ։

Այսպես նա արձագանքել է Սպիտակ տան մոտ ուկրաինական հսկա դրոշի ծածանման ակցիային:

«Պատժամիջոցներ կիրառեք ուկրաինացի 10 խոշորագույն օլիգարխների, հատկապես Մոնակոյում առանձնատներ ունեցողների նկատմամբ, և դա անմիջապես կդադարի։ Սա է փազլի բանալին»,- գրել է Մասկը:

471