Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կուղարկի լրացուցիչ 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ ռազմական օգնություն ավելի քան 5000 հակաօդային պաշտպանության հրթիռների համար:

Araratnews.am -ը, Sky News-ին հղումով անելով, հայտնում է, որ այս մասին Լոնդոնում գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Վարչապետը նշել է, որ այս գործընթացը նաև նոր աշխատատեղեր կստեղծի Միացյալ Թագավորության պաշտպանական ոլորտում։

Լոնդոնում կայացած եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովում քննարկվել են Ուկրաինային աջակցելու կարևոր քայլերը, այդ թվում՝ ռազմական օգնությունը շարունակելը և Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելը: Երկրների ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Կիևի պաշտպանունակությունը և ստեղծել «ցանկացողների կոալիցիա»՝ պաշտպանելու Ուկրաինան և նպաստելու խաղաղությանը։

95