Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանս-բրիտանական Eutelsat խումբը բանակցություններ է վարում Եվրամիության հետ, որպեսզի իր OneWeb արբանյակները հեռանկարում փոխարինեն ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի Starlink-ին՝ դառնալով նրանց այլընտրանքը Ուկրաինայում: Այս մասին մարտի 4-ին հայտնել Է Reuters գործակալությունը։  

Նրա տվյալներով՝ Eutelsat-ի բաժնետոմսերն անցած երկու օրվա ընթացքում թանկացել են ավելի քան երեք անգամ՝ շուկայական կապիտալիզացիան ավելացնելով ավելի քան 1 մլրդ եվրոյով։  

«Մենք ԵՄ-ի հետ կարծիքներ ենք փոխանակում այն մասին, թե ինչպես կարող ենք նպաստել Ուկրաինայի ջանքերի ընդլայնմանը»,- Reuters-ին ասել է Eutelsat-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ընկերությունն ունի գեոստացիոնար արբանյակային հզորություններ, որոնք հարմար են տարածաշրջանի որոշ ծրագրերի համար:

ԵՄ-ն ավելի վաղ Ուկրաինայի հետ քննարկել էր Govsatcom-ը որպես Starlink-ի հնարավոր այլընտրանք օգտագործելու հնարավորությունը:

215