Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Սաուդյան Արաբիա:

«Հաջորդ շաբաթը ես կսկսեմ Սաուդյան Արաբիա այցով: Երկուշաբթի թագաժառանգի հետ իմ հանդիպումից հետո Ուկրաինայի դիվանագիտական և ռազմական ներկայացուցիչները կմնան երեքշաբթի ամերիկյան թիմի հետ հանդիպելու համար: Ուկրաինական թիմը բաղկացած կլինի Անդրիյ Երմակից, Անդրիյ Սիբիհայից, Ռուստեմ Ումերովից և Պավլո Պալիսայից»,- X-ում գրել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկու խոսքով՝ շեշտը դրվելու է կառուցողականության վրա: Նա հույս է հայտնել, որ կկարողանան քննարկել ու համաձայնեցնել անհրաժեշտ լուծումներն ու քայլերը։

«Ուկրաինան խաղաղության է ձգտում այս պատերազմի առաջին վայրկյանից։ Սեղանի վրա միանգամայն իրատեսական առաջարկներ են: Հիմնական հարցը արագ և արդյունավետ գործելն է»,- նշել է Զելենսկին:

581