
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումների հարցը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Araratnews.am-ը առանձնացրել է այն հիմնական հայտարարությունները, որոնք արել է պետքարտուղարը.
• Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները։
• Ուկրաինայի պատվիրակության հետ հանդիպման հիմնական մասը նվիրված է եղել նրան, թե ինչպիսին է լինելու բանակցային գործընթացը, այլ ոչ թե կոնկրետ պայմանները։
• Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Ռուբիոն ոչ մի շփում չի ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։
• Ինչ վերաբերում է Կիևի անվտանգության երաշխիքներին՝ ավելի շատ խոսվում է զսպման մասին, դա պետք է քննարկվի։
• Ուկրաինայում հնարավոր զինադադարը կարելի է վերահսկել արբանյակների միջոցով։
• ԱՄՆ-ն ուրախ է, որ Կիևը նստել է բանակցությունների սեղանի շուրջ, եթե Ռուսաստանը համաձայնի, Վաշինգտոնը կանի հնարավոր ամեն ինչ՝ կարգավորումն առաջ մղելու համար։
• Եթե Մոսկվան համաձայնի հրադադարի, ապա պետք է պարզել, թե ում են վստահում Ռուսաստանն ու Ուկրաինան տեղում մշտադիտարկում իրականացնելու համար։
• ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում դիտարկել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը և սպասում է Մոսկվայի պատասխանին, եթե Ռուսաստանը մերժի Վաշինգտոնի առաջարկած 30-օրյա հրադադարը Ուկրաինայում, «դա շատ բան կասի»։
• Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների և սառեցված ակտիվների հարցերը կքննարկվեն հետագա բանակցություններում։
• Առայժմ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։