Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են՝ հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը․ նախագծի մանրամասներն այստեղ:
Փաստաթուղթն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և միտված նպաստելու մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, տնտեսական կայուն և ներառական աճին:
Ծրագրով նախատեսված միջոցառումները նպատակ ունեն մեղմել և դրական դինամիկա հաղորդել վերոնշյալ ցուցնիշների փոփոխման հարցում, և ապահովել ծրագրով նախատեսված նպատակային թիրախները։
Նախագծի ընդունումը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝
- ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը.
- մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում` մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը.
- ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ.
- էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում:
07 Հունվար, 2025 17:48
599
ԱՍՀՆ-ն վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը ստորագրել է օրենք
31 Օգոստոս, 2026 18:19
ԱՍՀ նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ․ ովքեր են շահառու
31 Օգոստոս, 2026 10:19
ԱՍՀ նախարարությունը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առավել հաճախակի սխալ կիրառվող բառերը և դրանց ճիշտ տարբերակները
31 Հուլիս, 2026 16:35
Մի՛ այրեք խոզանը․ ՇՄ նախարարությունը զգուշացնում է
26 Օգոստոս, 2026 20:55
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
13 Օգոստոս, 2026 21:41
ՇՄ նախարարությունում կայացել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքի երկրորդ քննարկումը
23 Հուլիս, 2026 21:30