

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը խորհրդանշական է համարել այն, որ պարոն Ահամադիանն արտերկրյա բարձրաստիճան առաջին պաշտոնյան է, ով նոր մեկնարկած տարում այցելում է մեր երկիր և հավելել, որ դա ընդգծում է Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը և խորը բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա է մեկ երաշխիք, որն անսասան է. Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով: Վարչապետը շեշտել է ՀՀ Կառավարության շահագրգռվածությունը՝ հետևողականորեն զարգացնելու և ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով:
Ալի Աքբար Ահմադիանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները: ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքակրթական հարուստ անցյալը և երկու ժողովուրդների շրջանում ջերմ շփումները վստահություն են հաղորդում, որ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի ամրապնդվել և խորանալ:
Մանրամասները՝ տեսանյութում: