
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, Fox News-ի եթերում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
Թրամփը ցանկանում է հանդիպումից առաջ պայմանագիր ստորագրել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ, նշել է Լևիտը։
«Մենք ակնկալում ենք, որ այդ հանդիպումները տեղի կունենան շատ շուտով, հենց նախագահ Զելենսկու հետ: Թրամփն ակնկալում է, որ նախագահ Զելենսկին կստորագրի այս համաձայնագիրը: Դա ճիշտ է անել՝ հաշվի առնելով այն, ինչ արել են ամերիկացի հարկատուները Ուկրաինայի համար: Եթե չլիներ Միացյալ Նահանգները, Ուկրաինան որպես երկիր չէր լինի: Եվ նախագահ Թրամփը հասկանում է դա»,- ասել է Լևիտը:
Զելենսկին չի ստորագրել ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը, քանի որ նա չունի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ։