
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հանդիպումը վերածվել է վեճի։ Բանակցությունների գրասենյակի դռան հետևից լսվում էին «խռպոտ բղավոցներ»։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով այս տեսարանի ականատես աղբյուրներին։
«Նա շատ զայրացած էր»,- ասել է ներկաներից մեկը Ուկրաինայի նախագահի մասին:
Իրավիճակն ավելի վատթարացավ Բեսենթի` անհապաղ գործարքի մասին պնդելու պատճառով՝ նշում են FT-ի հետ զրուցած պաշտոնյաները:
Փետրվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ուկրաինական հազվագյուտ մետաղներով ամերիկյան օգնությունը փոխանակելու նախաձեռնությամբ։ Փետրվարի 12-ին Կիև կատարած այցի ժամանակ Բեսենթը նախապատրաստված փաստաթուղթը փոխանցել է երկրի իշխանություններին, սակայն Զելենսկին այն չի ստորագրել։ Ավելի ուշ Թրամփը բացատրել է, որ Կիևում ԱՄՆ ֆինանսների նախարարի նկատմամբ անհարգալից և «բավականին կոպիտ» վերաբերմունք են ցույց տվել։
Փետրվարի 24-ին The Economist-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ներկայիս պետական եկամուտների դեպքում Կիևին հարյուրավոր տարիներ կպահանջվեն ԱՄՆ ռազմական օգնության պարտքը մարելու համար: