
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 24-ին՝ ժամը 12։22-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան և Մաշտոցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Lexus» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է գազատար խողովակի հենասյանը, ինչի հետևանքով գազատար խողովակը պոկվել և ընկել է մեքենայի վրա:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։