
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում․ այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարները։
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում 3+3 համագործակցության հարթակի շրջանակներում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը նշել է, որ Ֆիդանի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ շատ օգտակար էր։