Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը կդադարեցնի ռազմական գործողությունները, հենց որ ձեռք բերվի երկու կողմերի համար բավարար պայմանավորվածություն.

Այս մասին Անկարայում թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Շփման գծում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և միայն դրանից հետո հետագա քայլերի քննարկման տարբերակը Ռուսաստանը չի դիտարկում»,- հավելել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ Ստամբուլի համաձայնագրերի սկզբունքները կարող են հիմք դառնալ Ուկրաինայի հարցով պայմանավորվածությունների համար, այս մասին Մոսկվան բազմիցս հայտարարել է։

223