Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ քաղաքացիական ծառայողներին, որ պետք է զեկուցեն վերջին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքի մասին, հակառակ դեպքում նրանց աշխատանքից ազատում է սպառնում: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Միլիարդատերը փետրվարի 22-ին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումների համաձայն՝ բոլոր դաշնային աշխատողները էլեկտրոնային նամակ կստանան՝ համապատասխան խնդրանքով և հիշեցնելով, որ գաղտնի տեղեկատվություն չուղարկեն:

Աշխատակիցներին հանձնարարվում է մինչև երկուշաբթի`փետրվարի 24-ի կեսգիշեր պատասխան նամակում հաշվետվություն ներկայացնել կատարած աշխատանքի մասին մոտ հինգ կետով:

113