Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման համար։ Այս մասին նա լրագրողներին ասել է Ֆլորիդայի իր նստավայրում հանրապետական նահանգապետերի հետ հանդիպումից առաջ, հաղորդում է Reuters-ը:
«Նա ցանկանում է հանդիպել, և մենք դա կկազմակերպենք»,- ասել է Թրամփը։
«Նախագահ Պուտինը ցանկանում է հանդիպել։ Սա նույնիսկ հրապարակավ ասաց, և մենք պետք է վերջ տանք այս պատերազմին։ Դա արյունալի խառնաշփոթ է»,- ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը` նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը:
Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչից է բաղկացած հանդիպման նախապատրաստման գործընթացը և երբ այն կարող է տեղի ունենալ։
Կրեմլը դեռ չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։