Բացվել է հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բացվեց հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ռազմավարական կարևոր նշանակության այս հաստատությունը հագեցած է արյան հավաքագրման և պահման համար անհրաժեշտ պայմաններով:
Արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն. քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց կանոնավոր դոնորության մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, իսկ դրա համար կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը նաև Երևանից դուրս»,-գրել է նա:
13 Հունվար, 2025 15:37
260