Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024 թվականին անձնական ունեցվածքի հափշտակությունների մասով ունենք նվազում 229 դեպքով: Ընդ որում՝ պետք է փաստել, որ գողության, ավազակության, կողոպուտի դեպքերը ևս նվազել են: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Անդրադառնալով տրանսպորտային միջոցից կատարվող գողություններին՝ նախարարը նշեց, որ որպես կանխարգելիչ քայլ` օրենսդրական նախաձեռնություն է մշակվում:

«Նախագիծ ունենք, որով տրանսպորտային միջոցից կատարվող գողությունների համար ավելի բարձր պատասխանատվություն ենք նախատեսում: Կարիք կա նաև տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողության մասով խստացումներ սահմանել»,- ասաց նա:

 

350