Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանն ու Իրանը խոշոր համաձայնագիր կստորագրեն ռազմավարական գործընկերության մասին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցությունների ժամանակ։

«Ձեր այսօրվա այցն առանձնահատուկ նշանակություն ունի։ Որովհետև մենք ոչ միայն հնարավորություն կունենանք և կքննարկենք մեր համագործակցության բոլոր ոլորտները, այլ նաև կստորագրենք Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին մեծ հիմնարար համաձայնագիր»,- ասել է նա։

Բացի այդ, նա նաև միանգամայն ընդունելի է անվանել երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեմպերը։ Պուտինը նշել է, որ Մոսկվան և Թեհրանը շարունակում են համատեղ նախագծերի իրականացումը, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի ոլորտում

«Իհարկե, միջազգային օրակարգի վերաբերյալ մեր խորհրդակցությունները մեծ նշանակություն ունեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ, իհարկե, տարածաշրջանում»,- ասել է Պուտինը Փեզեշքիանի հետ բանակցությունների ժամանակ։

275