Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 17-ին ընդունել է Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության/Norwegian Agency for Development Cooperation պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի բաժնի տնօրենի տեղակալ Բարդ Վանդվիկը։

 

Հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները, ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները։

 

Բարդ Վանդվիկն անդրադարձել է Նորվեգիայի Զարգացման համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող աջակցության հիմնական ուղղություններին։

 

Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Տեղեկացնելով, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան արդյունաբերական գոտիներ՝ Էդգար Զաքարյանն առաջարկել է նորվեգական կողմին աջակցել միջազգային օպերատորի ներգրավման խորհրդատվական աշխատանքներում։

 

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրող մի շարք այլ հարցեր։

186