Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը պատրաստվում է ազատ արձակել 1,904 պաղեստինցի բանտարկյալի, ներառյալ ահաբեկչությունների և սպանությունների համար ցմահ ազատազրկման դատապարտծված անձանց՝ Գազայի հատվածում պահվող 33 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու դիմաց: Դա տեղի կունենա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի շուրջ գործարքի առաջին՝ 42-օրյա փուլի ընթացքում։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը: Կառավարությունը հաստատել է պատանդների և հրադադարի մասին համաձայնագիրը կառավարության ութժամյա լիագումար նիստից հետո:

Ցուցակում ներառված պաղեստինցիներից 737-ը ՀԱՄԱՍ-ի, Պաղեստինի Իսլամական Ջիհադի և Պաղեստինի ինքնավարության իշխող ՖԱԹՀ շարժման անդամներ են, ինչպես նաև կանայք և երեխաներ, որոնք պահվում են Իսրայելի բանտերում: Մյուս 1,167 պաղեստինցիները, որոնք ևս ազատ են արձակվելու, ձերբակալվել էին Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային հարձակման ժամանակ:

Հիշեցնենք՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու վերաբերյալ հրադադարի պայմանագիր են ստորագրել, իսկ 2023 թվականի հոկտեմբերին գերեվարված պատանդներն ու մահացածների մարմինները կվերադարձվեն Իսրայել։ 15-ամսյա պատերազմը կասեցնելու համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ-ի, Կատարի ու Եգիպտոսի միջնորդությամբ։
 

361