Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 12:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել գազալցակայանի տարածք՝ կոտրելով լիցքավորման սարքն ու փլուզելով պաշտպանիչ բետոնե պատը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայրն ու որդիներն են:  
 

191