Սյունիքի Ձորաստան գյուղում խոտածածկ տարածքի հրդեհը մարելու համար մեկնել է 6 մարտական հաշվարկ
![](https://araratnews.am/admin/images/1737378687.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 19-ին՝ ժամը 19:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին, մարվել՝ 23:15-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը մոտակա անտառ և Ձորաստան գյուղ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 29 փրկարարական ծառայող, անտառտնտեսության 2 և էկոպարեկային ծառայության 5 աշխատակից:
20 Հունվար, 2025 17:11
243
Շղթայական ավտովթար․ 150 մեքենա հայտնվել է խցանման մեջ
07 Փետրվար, 2025 10:14
Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը չի կարող ազդել Հայաստան-Իրան սահմանի վրա․ Իրանի դեսպանը՝ Սյունիքում սպասվող սահմանազատման գործընթացի մասին
06 Փետրվար, 2025 17:13
Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքում. ձնաբքի միջից դուրս են բերվել 40-ից ավելի ավտոմեքենաներ
06 Փետրվար, 2025 13:22