![](https://araratnews.am/admin/images/1739176082.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո պաղեստինցիներին Գազա վերադառնալու թույլտվությունը սխալ կլինի, այս մասին նա լրագրողներին ասել է իր ինքնաթիռում՝ Լուիզիանա նահանգ թռիչքի ժամանակ։
«Կարծում եմ, որ մեծ սխալ է թույլ տալ պաղեստինցիներին վերադառնալ Գազա: Մենք չենք ցանկանում, որ «Համասը» վերադառնա: Ես պատկերացնում եմ այն որպես մեծ անշարժ գույք, ԱՄՆ-ն այն կվերցնի և կամաց-կամաց կզարգացնի այն: Մենք կայունությունը կվերադարձնենք Մերձավոր Արևելք»,- ասել է նա:
Փետրվարի 4-ին Թրամփը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականությունը՝ այն զարգացնելու ի շահ Մերձավոր Արևելքում խաղաղության։