Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել հանրային տրանսպորտում խուլիգանական դեպքերին։ Զեկուցվել է, որ ուրբաթ օրը ուղևորը վթարային մուրճով հարվածել ու կոտրել է ավտոբուսի ապակին։
Արձագանքելով կատարվածին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է. «Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք։ Կարծում եմ՝ ընկալում պետք է լինի, որ այդ ավտոբուսները, հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն է։ Ու եթե մենք մեր սեփականության նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունենք, համապատասխան արձագանք պետք է լինի»,- ասել է քաղաքապետը՝ նշելով, որ խուլիգանական նման պահվածքը չի կարող հանդուրժվել։
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարորդներին՝ համբերատարության համար. «Շատ վարորդներ համբերատար իրենց աշխատանքը կատարում են, չնայած այս օրերին տեղ-տեղ հնարավոր է, որ իրենց նյարդերը տեղի տան։ Բայց ես խնդրում եմ մեր վարորդներին մնալ հանգիստ, կատարել իրենց աշխատանքը, չտրվել սադրանքներին»։
Քաղաքապետը նաև նշել է, որ վարորդների բարձրացրած հարցերն ու խնդիրներն էլ լուծելով առաջ են գնում։ Մասնավորապես, նշվել է, որ պայմանավորվածության համաձայն, հանրային տրանսպորտի վարորդների աշխատավարձերը վճարվում են արտաժամյա: