
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի պատժամիջոցային քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը խոստովանել է, որ Հունգարիայի դիրքորոշման պատճառով Եվրոպան չի կարող երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակումները, որոնց ժամկետը լրանում է մարտի 15-ին։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է Ukrinform-ը։
Վլասյուկը հիշեցրել է, որ ԵՄ դեսպաններն արդեն չորրորդ անգամ են հանդիպել՝ փորձելով փոխզիջման հասնել ավելի քան 2000 ռուսաստանցիների դեմ անձնական պատժամիջոցների երկարաձգման հարցում։
«Եթե Եվրամիությունը հիմա չհամաձայնի երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը, ապա, համապատասխանաբար, շաբաթ օրը Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները, բոլոր 16 պատժամիջոցների փաթեթները կկորցնեն իրենց ուժը»,- ասել է Վլասյուկը։